3 ապրիլի 2012 - 16:40 AMT
107 ավագ դպրոցում անլար ինտերնետ (Wi-Fi) կգործի

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի և մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրոնային շտեմարան:

Կրթության և գիտության նախաարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դասագրքերը հասանելի կլինեն նաև ներբեռնման համար. «Սա նաև կնպաստի համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացմանը և կլուծի դասագրքերի մատչելիության խնդիրը»:

Ծրագրով նախատեսվում է նաև ՀՀ տարածքում գործող 107 ավագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ (Wi-Fi), որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, ինչպես նաև ազատ ժամանցի ընթացքում կօգտագործվի միայն կրթական, ուսումնական և սոցիալական նպատակներով: