3 ապրիլի 2012 - 17:57 AMT
Արցախում սկսել է իրականացվել «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագիրը

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը սկսել է համակարգիչներ բաժանել Արցախի Հանրապետության աշակերտներին:

3.500 համակարգիչներն արդեն սկսել են հանձնվել Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին:

Համակարգիչների հանձնման արարողությանը երեկ մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը և այլք:

Ծրագիրն իրականացվում է հետևելով «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային» (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է , որը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտում եւ կիրառվում է աշխարհի շատ երկրներում: