Խորհրդարանական ընտրություններին կհետևեն 150 դիտորդներ ԱՊՀ-ից

Խորհրդարանական ընտրություններին կհետևեն 150 դիտորդներ ԱՊՀ-ից

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունը մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում կիրականացնեն շուրջ 150 դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր էր հղել ԱՊՀ Գործադիր կոմիտեին:

Ավելի վաղ Գործադիր կոմիտեն ԱՊՀ երկրներին, ԱՊՀ ԽՎ և Ռուսաստան-Բելառուս խորհրդարանական խորհրդին նամակներ էր հասցեագրել հստակեցնելու համար մասնակիցների քանակն ու հայտագրելու համար նրանց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---