3 ապրիլի 2012 - 18:34 AMT
Իրանի նախկին նախագահը չի կարծում, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները մտել են փակուղի

Իրանը պետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, և այսօր երկու երկրների փոխհարաբերությունները փակուղում չեն, ասել է Իրանի Խորհրդատվական խորհրդի նախագահ, երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին International Studies Journal հրատարակության ղեկավարության հետ հանդիպմանը, երեքշաբթի օրը գրում է Sharq թերթը:

«ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպան: Եթե մենք կարող ենք պայմանավորվել Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, ապա ինչու չենք կարող ուղիղ երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի հետ»,- ասել է Ռաֆսանջանին: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տասնամյակի պլանները: «Ես ընդհանուր ոչ մի բան չունեմ այլ գաղափարախոսությունների հետ: Ես հավատում եմ իսլամին, և այդպես են անում շատերը: Իսլամը չի խանգարում այլ գաղափարախոսությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացմանը»,- նշել է Ռաֆսանջանին: