Էրատո Կոզակու-Մարկուլիս. Ցեղասպանության վերապրած ժողովուրդը հարգանքի է արժանի

Էրատո Կոզակու-Մարկուլիս. Ցեղասպանության վերապրած ժողովուրդը հարգանքի է արժանի

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի Էրատո Կոզակու-Մարկուլիսի մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է կիպրոսյան պաշտոնակցին երկկողմ հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրների հարաբերությունները բավական բարձր մակարդակում են: Նա նշել է, որ Հայաստանը գնահատում է, որ Կիպրոսն առաջիններից մեկն է ճանաչել Ցեղասպանությունը: Նալբանդյանը մեծապես կարևորել է Կիպրոսի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում և ասել, որ Հայաստանը Կիպրոսի կողքին է երկրի միավորման հարցում և չի ընդունում դրա մասնատումը:

Էրատո Կոզակու-Մարկուլիսն իր հերթին ընդգծել է, որ ինքն ուրախ է գտնվելու այդպիսի հիանալի երկրում և վաղուց է սպասել այդ պահին, որպեսզի իր հարգանքն արտահայտի Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հանդեպ: Նա նշել է, որ մոտ 3500 հոգուց բաղկացած հայ համայնքը մեծ դեր է խաղում երկրի զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոզակու-Մարկուլիսը նկատել է, որ ՀՀ և Կիպրոսի միջև ավելի քան 15 պայմանագիր է ստորագրվել, և համագործակցությունը շարունակվելու է: Կիպրոսյան գործնական շրջանակները շահագրգռված են առևտրատնտեսական համագործակցությամբ, նշել է նա:

ԱԳ նախարարները հայտնել են, որ մամլո ասուլիսին նախորդած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում` Կիպրոսի միավորման և Ղարաբաղի հիմնախնդիրները:

9  03.04.12 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի համատեղ ասուլիսը և փաստաթղթերի ստորագրումը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---