Բուլղարիայի վարչապետ. Վիզաների տրման դյուրացումը կխթանի զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացմանը

Բուլղարիայի վարչապետ. Վիզաների տրման դյուրացումը կխթանի զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին, հաղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն` ողջունելով Բուլղարիայի վարչապետի այցն Ազգային ժողով, Սամվել Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: ԱԺ նախագահի խոսքով` թեև վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է քննարկելու առկա բոլոր հարցերը և փոխըմբռնման մթնոլորտում ու փոխշահավետ հիմունքներով առաջ մղել քաղաքական երկկողմ երկխոսությունն ու տարբեր բնագավառներում գործակցությունը:

Նա գոհունակությամբ նշեց, որ երկու խորհրդարաններում ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Այժմ խնդիր կա աշխուժացնելու գործակցությունը նաև այս ձևաչափով:

Երկուստեք կարևորվեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, փոխայցելությունների կազմակերպումը: ԱԺ նախագահն ընդգծեց ջանքերի ակտիվացման կարևորությունը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ` նշելով խորհրդարանների պատրաստակամությունը սատարելու գործադիր մարմինների նախաձեռնություններին:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանի համար առանձնակի կարևորություն ունի ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը և ԵՄ շրջանակներում վերջիններիս աջակցությունը Հայաստանին:

Նիկոյանը գոհունակություն հայտնեց բուլղարահայության մշակութային ժառանգության ու պատմամշակութային հուշարձանների հանդեպ Բուլղարիայի իշխանությունների ցուցաբերած հոգատարության առնչությամբ:

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը ևս անդրադարձավ հայ-բուլղարական դարավոր բարեկամությանը և հատկապես կարևորեց բուլղարահայ համայնքի դերը թե իրեց երկրի կյանքում, թե Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նա հատկապես կարևորեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, որտեղ առկա ներուժը ներկայումս բավարար մակարդակով չի իրացվում: Այս առումով ԲՀ վարչապետն ընդգծեց վիզաների տրման դյուրացման անհրաժեշտությունը, որը կխթանի գործարարության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացմանը:

Նա կոչ արեց երկու երկրների խորհրդարանականներին ավելի աշխուժացնել փոխադարձ շփումները` նպաստելով հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին խոսեցին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սոֆիայի համալսարանի ռեկտոր Իվան Իլչևը, ԲՀ խոհրդարանում մեծամասնություն կազմող ԳԵՌԲ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Կրասիմիր Վելչևը: Վերջինս փոխանցելով իրենց խոհրդարանի ղեկավարի ողջույնը հայ գործընկերներին, նրա անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Բուլղարիա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---