Կիպրոսի ԱԳ նախարար. Թող Հայաստանն իմանա, որ ինքը ԵՄ-ում իսկական բարեկամ ունի

Կիպրոսի ԱԳ նախարար. Թող Հայաստանն իմանա, որ ինքը ԵՄ-ում իսկական բարեկամ ունի

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էրատո Կոզակու-Մարկուլիսը Փոխըմբռնման մասին պայմանագիր են ստորագրել, որն արտահայտում է Կիպրոսի աջակցությունը Հայաստանին եվրաինտեգրացիայի ճանապարհին:

«Մենք լիովին օժանդակում ենք Հայաստանի ակնկալիքներին եվրաինտեգրացիայի հարցում»,- հայտնել է Կիպրոսի արտգործնախարարը: «Կիպրոսը Եվրամիությունում իր նախագահության ընթացքում կանի ամեն անհրաժեշտ բան Հայաստանի եվրաինտեգրացիայի ճանապարհին: Թող Հայաստանն իմանա, որ ինքն իսկական բարեկամ ունի Եվրոպական Միությունում»,- ընդգծել է Կոզակու-Մարկուլիսը:

9  03.04.12 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի համատեղ ասուլիսը և փաստաթղթերի ստորագրումը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---