4 ապրիլի 2012 - 10:46 AMT
Ռոման Բերեզովսկի. Մարզիչներն ամեն ինչ անում են թիմի համար, գլխավորը «Դինամոյի» հաղթանակն է

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին ասել է, որ իր թիմը երկար ժամանակ չէր կարողանում հաղթանակ տանել Ռուսաստանի առաջնությունում, և այժմ ինքն ուրախ է, որ անհաջող շրջանն անցյալում է:

«Լոկոմոտիվի» հետ խաղը ինչ-որ բանով նման էր «Զենիթի» հետ` գավաթի համար պայքարին: Թիմը լավ հասկանում է, որ մրցաշարային աղյուսակում մրցակցությունը շատ խիստ է և յուրաքանչյուր խաղ կարևոր է: Տղաները խիստ ընկճված էին գարնանային 3 պարտություններից հետո: Սակայն «Լոկոմոտիվի» հանդեպ հաղթանակը նրանց իրենց ուժերի նկատմբ վստահությունը կվերականգնի»,-Բերեզովսկու խոսքը հաղորդում է «Սպորտ դեն զա դնյոմը»:

Նա խոստովանել է, որ «Ռուբինի» հետ խաղը շատ կարևոր է լինելու, ինչպես մյուսները. «Բոլորը գիտեն` որքան դժվար է «Ռուբինի» դարպասը գրավել, որքան լավ է կազմակերպված այդ թիմը: Չի կարելի մոռանալ նաև Խիմկիի խոտածածկի մասին»:

Վերջին խաղերում «Դինամոյի» դարպասը պաշտպանում է Անտոն Շունինը, և Բերեզովսկին ասել է, որ մարզիչներն ամեն ինչ անում են, որ թիմը հաղթի: «Գլխավորն այն է, որ «Դինամոն» հաղթի, ինչպես առաջնությունում, այնպես էլ Ռուսաստանի գավաթում: Նրանք, ովքեր չեն մասնակցում խաղերին, բարոյապես են աջակցում տղաներին և պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ խաղադաշտ: Այնպես որ ապագային լավատեսությամբ ենք նայում»,-հավելել է Հայաստանի հավաքականի դարպասապահը: