4 ապրիլի 2012 - 12:06 AMT
Լոնդոնում առաջին անգամ տեղի կունենա Դեմիեն Հերսթի հետահայաց ցուցահանդեսը

Լոնդոնի Tate Modern պատկերասրահն այսօր բացում է պատմության մեջ առաջին ժամանակակից արվեստի ամենաազդեցիկ ու թանկարժեք նկարիչներից մեկի՝ Դեմիեն Հերսթի հետահայաց ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նրա վերջին 25 տարվա ամենահայտնի աշխատանքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցահանդեսը մաս կկազմի Մշակութային օլիմպիադայի, որը մեկնարկել է չորս տարի առաջ և կավատրվի 2012թ. աշնանը:

Հերսթը ճանաչում ստացավ 1980-ականներին, սակայն մինչ օրս նրա ստեղծագործությունների ընդգրկուն ցուցադրություն դեռ չէր եղել:

Ցուցադրությունը բացում է նրա 1986թ. «Կետերով նկարը»:

Ցուցադրության գլխավոր ցուցանմուշը կլինի «Հանուն Աստծո սիրույն» պլատինե գանգը, որը 2007թ. վաճառվել է 50 մլն ֆունտ ստերլինգով, ինչը բացարձակ ռեկորդ է ժամանակակից նկարչի համար: