4 ապրիլի 2012 - 12:57 AMT
Ֆինլանդիայի ԱԳ նախարար. ԵԽ որոշումները պետք է կատարեն բոլոր երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը

Եվրոպայի Խորհրդի բոլոր որոշումները պետք է կատարվեն, ապրիլի 4-ին Երևանում հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Մեկնաբանությունը հնչեց ի պատասխան նրան, որ Բաքուն անտեսում է ԵԽ որոշումը ռասայական ատելության անթույլատրելիության մասին:

Ապրիլի 3-ին Բաքվում «Եվրանեսթի» ԽՎ նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ է տվել իրեն հայերին «ֆաշիստներ» անվանել: Դա առաջացրել է հայկական պատվիրակության վրդովմունքը, որն այն անվանել է ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերին հակասող: Ալիևի հայտարարության վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել նաև այլ երկրների պատվիրակություններ:

«Եվրանեսթի» միջխորհրդարանական միավորմանն անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան: