Շտեֆան Ֆյուլեն վստահ է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական երկխոսությունը կօգնի ղարաբաղյան կարգավորմանը

Շտեֆան Ֆյուլեն վստահ է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական երկխոսությունը կօգնի ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելը և հայ ու ադրբեջանցի ազգերի միջև համերաշխություն հաստատելը հեշտ չէ, Բաքվում «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստոում հայտարարել է ԵՄ հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ Հայասատանի և Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսությունը կարող է այդ խնդրի լուծում դառնալ: «Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ այսօր օգտագործվում են բոլոր հնարավորությունները սահմանի երկու կողմերում և տարածաշրջանում կապերի հաստատման և ամրապնդման համար: Օրինակ, նման հնարավորություն է հանդիսանում մշակույթի ոլորտը, արը սահմաններ չի ճանաչում»,-ասել է Շտեֆան Ֆյուլեն:

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանը բացվել է Բաքվում ապրիլի 2-ին: Նստաշրջանում կայացել են մշտական կոմիտեների, Բելառուսի վերաբերյալ աշխատանքային խմբի, ինչպես նաև ընդլայնված նիստեր: Քննարկվել են կոմիտեների կողմից նախապատրաստված փաստաթղթերը` ուղղումենրով և լրացումներով: Նստաշրջանին մասնակցում էին ԵՄ 60 հոգուց բաղկացած պատվիրակությունը, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի ազգային պատվիրակությունները` յուրաքանչյուրում տասը ներկայացուցիչ:

«Եվրանեսթ» միջխորհրդարանական միությունում ներառված են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ մայիսի 28-29-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---