4 ապրիլի 2012 - 14:31 AMT
Այսօր Բաքվից Երևան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ծրագրվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախատեսված է Լիտվայի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ արտգործնախարարի հետ և համատեղ մամլո ասուլիսը:

Ծիծեռնակաբերդում Աուդրոնիուս Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: