Շահան Քանդահարյան. Ալիևի վարքը «Եվրանեսթում» ծայրահեղ անհարգալից էր համաշխարհային հանրության հանդեպ

Շահան Քանդահարյան. Ալիևի վարքը «Եվրանեսթում» ծայրահեղ անհարգալից էր համաշխարհային հանրության հանդեպ

PanARMENIAN.Net - Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ գագաթաժողովում կատարվեց այն, ինչը սպասելի էր, գրում է Լիբանանում հրատարկվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: «Հյուրնկալող Ադրբեջանի նախագահը հայերին անվանեց «ցեղապաշտ», «բռնագրավող» եւ «գերեզմաններ պղծող»: Երկուշաբթի և երեքշաբթի տեղի ունեցած նիստերում ղարաբաղյան հարցը չի արծարծվել: Եվ առանց որևէ առնչության այդ թեմային Ալիևը նման արտահայտություններ է թույլ տվել: Հայկական կողմն, անշուշտ, հակադարձեց, սակայն Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին առնչվում են եվրոպական կառույցներին, որոնք ունեն իրենց կանոնները և պետք է հետևեն դրանց»,-գրում է խմբագիրը:

Հայկական պատվիրակության մասնակցությունը «Եվրանեսթին» մեր ժամանակների օրինաչափությունն է, հարգանք է միջազգային կառույցների հանդեպ, գրում է Քանդահարյանը: Իսկ վիրավորական հայտարարությունները, հրադադարի պարբերական խախտումները, հայկական հուշարձանների ոչնչացումը դա միջազգային հանրության կողմից ընդունված նորմերի ու սկզբունքների հանդեպ ծայրահեղ անհարգալից վերաբերմունք է ու անտեսում:

Ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ տվեց իրեն հայերին անվանել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը վրդովեցրեց հայկական պատվիրակությանը, որն այն անվանեց ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իր դժգոհությունը հայտնեցին նաև մյուս պատվիրակությունները:

«Եվրանեսթի» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---