2 ապրիլի 2004 - 19:04 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններն իսկապես դեմոկրատական լինեին, ապա այդ երկրի ադրբեջանցիները խորհրդարանում պետք է 23 պատգամավոր ունենային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Օլայլար» թերթը, հայտարարել է Ադրբեջանի քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա խոսքերով` Վրաստանի բնակչության 15 տոկոսը կազմող ադրբեջանցիների համար` խորհրդարանում ընդամենը 3 պատգամավոր ունենալը «շատ ցածր ցուցանիշ է»: Ահմեդօղլու կարծիքով` ընտրությունների ժամանակ Վրաստանում ադրբեջանցիների նկատմամբ անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերվել: