2 ապրիլի 2004 - 19:49 AMT
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՑՈՒՅՑԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՈՏ
Ապրիլի 24-ին մի շարք երկրներում ապրող հայերը մտադիր են բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ: Ինչպես տեղեկացնում է Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրեր» հայկական թերթը, ցույցի մասնակիցները բողոքելու են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ Ուոթի հայտարարության դեմ, որը կասկածի տակ է առնում 1915 թվականին հայերի նկատմամբ կատարված զանգվածային հանցագործությունները որպես ցեղասպանություն որակելը: