Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերում ավարտվել է նոր ջրագծի կառուցումը 4 ապրիլի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի համար կառուցվել է նոր ջրագիծ: Ինչպես PanARMENIA.Net-ին հայտնում են «Երևան Ջուր» ընկերության մամլո ծառայությունից, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարից կառուցվել է 240 մետր երկարությամբ 315մմ տրամագիծ ունեցող պոլիԷթիլենից խողովակաշար: Ջրագիծը կառուցվել էր տասնամյակներ առաջ և գտնվում էր տեխնիկապես անմխիթար վիճակում: Վթարներն այստեղ շարունակական էին, ինչը ոչ միայն ջրի կորուստ էր առաջացնում, այլև վտանգում ջրի որակը: Ինչպես տեղեկացնում է ընկերության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմեն Մովսիսյանը, այդ ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել, կապված բարդ տեղանքի և եղանակային պայմանների հետ: Ի վերջո, օգտվելով վերջին բարենպաստ օրերից, «Շինմաստերը» կարողացել է աշխատանքներում ներգրավվել համապատասխան տեխնիկա և ապրիլի 4-ին ավարտել նորակառույց խողովակաշարի միացման աշխատանքները, մի կողմից` «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարին, մյուսից` Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի ներքին ցանցին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |