ՌԴ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է Գաբալինյան ՌԼկ վերաբերյալ Ադրբեջանի հետ համալիր պայմանագիրը 4 ապրիլի 2012 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության, արտաքին գործերի և արդյունաբերության ու առևտրի նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանում Գաբալինյան ՌԼԿ մոդեռնիզացման, վարձակալության և օգտագործման հարցերի վերաբերյալ, հաղորդում է Ռոսբալտը: Abc.az-ն իր հերթին հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող կայանի մոդեռնիզացումը կորոշվի բանակցությունների ժամանակ, որոնք համալիր բնույթ են կրելու և նպատակ ունեն պատրաստելու միասնական փաստաթուղթ, որը կկարգավորի բոլոր հարցերը` վարձակալության ժամկետը, վարձը և այլն: «Բանակցությունների ժամանակ կորոշվի նաև հրթիռային գործարկումների հանդեպ հսկողության նորագույն տեխնոլոգիաների սեփականության հարցը, եթե ընտրվի կայանի մոդեռնիզացման տարբերակը: Առայժմ խորհրդակցություններ են ընթանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: ՌԼԿ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է 2012 թվականին, և այսօր պետք է կողմնորոշվել` արդյոք գործող համաձայնագիրը կերկարաձգվի որոշակի փոփոխություններով, թե նոր համաձայնագիր է մշակվում: Մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- նշել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |