Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին բողոքել է ընտրացուցակներում 700 հազ. «ավելորդ» ընտրողների վերաբերյալ

Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին բողոքել է ընտրացուցակներում 700 հազ. «ավելորդ» ընտրողների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հյուրի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները և դիտարկումները:

Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ «սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է»:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---