5 ապրիլի 2012 - 10:41 AMT
ՖԻՖԱ-ն 2018թ. աշխարհի առաջնությանը մոտ 699 մլն դոլար է հատկացրել

Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի ղեկավար խորհրդի երկրորդ նիստից հետո հաղորդել է, որ ՖԻՖԱ-ն 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մոտ 699 մլն դոլար է հատկացրել:

«ՀԱՀ-ում ԱԱ-2010-ին մոտավորապես նույնքան գումար էր հատկացվել: ՖԻՖԱ-ն ստիպված եղավ անգամ ավելացնել և մասնակցել որոշ մարզադաշտերի շինարարությանը»,- ասել է Մուտկոն, հաղորդում է championat.com-ը: