5 ապրիլի 2012 - 11:06 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանից բացատրություններ է պահանջել Անկարային քննադատելու վերաբերյալ

Անկարայում Իրանի դեսպան Բահման Հուսեյնփուրը նախօրեին Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայի հասցեին Իրանի պաշտոնյաների կողմից քննադատության վերաբերյալ բացատրությունների համար, հաղորդել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, գրում է Zaman թերթը:

Դավութօղլուն հավելել է, որ կապ է հաստատել Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, որպեսզի մտահոգություն հայտնի սիրիական հարցում Թուրքիայի դիրքորոշման առնչությամբ իրանական իշխանությունների որոշ ներկայացուցիչների արտահայտությունների ԱՄՆ կարգադրությամբ Անկարայի գործելու մեղադրանքների վերաբերյալ: