Ալեն Դելոնն այնուամենայնիվ կմասնակցի Armenia Music Awards-ին

Ալեն Դելոնն այնուամենայնիվ կմասնակցի Armenia Music Awards-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, որը հոսպիտալացվել էր երեկ սրտամկանի ռիթմի խանգարման պատճառով, չնայած առողջական խնդիրներին, շաբաթ օրը կժամանի Մոսկվա մասնակցելու համար Armenia Music Awards մրցանակաբաշխությանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել «Արմենիա փրոդակշն» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Սահարյանը: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության ընթացքում Ալեն Դելոնին կհանձնվի հատուկ մրցանակ՝ հայ ժողովրդի անունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Purepeople պարբերականը, Դելոնը տեղափոխվել էր Փարիզի Նեյի Սյուր Սեն արվարձանի ամերիկյան հոսպիտալ, որտեղ նա վիրահատվել է, վիրահատությունը տևել է 10 րոպե: Ըստ Parisien-ի, դերասանն այսօր արդեն դուրս կգրվի հոսպիտալից:

«Ալեն Դելոնի օգնականը հայտնել է, որ դերասանն իրեն նորմալ է զգում և մտադիր է մեկնել Մոսկվա»,-ասել է Սահարյանը:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը վառ իրադարձություն է Հայաստանի, հայկական սփյուռքի և Մոսկվայի երաժշտական կյանքում: Մրցանակաբաշխության հանդիսավորությունը թույլ է տալիս մյուս ժողովրդներին ծանոթանալ հայ երաժշտարվեստի ողջ բազմազանությանը, ինչպես նաև ժամանակակից զարգացումներին:

Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում և աշխարհի 137 երկրներում՝ Ամերիկա, Եվրոպա, ԱՊՀ:

Այս տարի, Armenia Music Awards-ի 7-րդ մրցանակաբաշխության հյուրեր և մասնակիցները կդառնան հայկական և ռուսական էստրադայի, ինչպես նաև արտերկրի աստղեր:

Հանդիսատեսին սպասում է անմոռանալի համերգային ծրագիր, հումորային համարներ ու անակնկալներ:

Այս տարի մրցանակաբաշխության հյուրերը կլինեն «արարողության մուսա» Իրիան Ալեգրովան, Միխայիլ Գալուստյանը, Shantel, Heaven, Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Արա Մարտիրոսյանը, Dorians խումբը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սիբիլը, Եվա Ռիվասը, Սոնա Շահգելդյանը, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան էստրադայի ներկայացուցիչներ և հյուրեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---