Կառավարությունը հոգ է տանում ՀԱԷԿ-ում միջադեպերի ճիշտ քննության մասին

Կառավարությունը հոգ է տանում ՀԱԷԿ-ում միջադեպերի ճիշտ քննության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 5-ի նիստում հաստատել է Հայաստանի ԱԷԿ շահագործման ժամանակ արձանագրված միջադեպերի քննության կարգը: Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ միջադեպերի քննությունը պետք է իրականացվի ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան:

Ինչպես նշում են բնապահպանները, ՀԱԷԿ-ում հնարավոր պատահարներն ու տեխնածին վթարների ռիսկերը կարող են շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակման, ԱԷԿ-ի աշխատակիցների և բնակչության ճառագայթման պատճառ դառնալ:

Քննության կարգը պետք է սահմանի հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմը հաստատում է ՀԱԷԿ-ը շահագործող կազմակերպությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---