5 ապրիլի 2012 - 13:56 AMT
Ռուսաստանը կհամաձայնի Սիրիայի վերաբերյալ բանաձևին, եթե այն վերջնագրեր չպարունակի

Ռուսաստանը կարող է կողմ քվեարկել ՄԱԿ ԱԽ Սիրիայի վերաբերյալ բանաձևին, եթե այն վերջնագրեր չպարունակի, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան կքվեարկի միայն այն դեպքում, եթե փաստաթուղթն ուղղված լինի Աննանի ծրագրի հաջողությունն ապահովելուն:

«Ելնում ենք այն խորին համոզմունքից, որ Սիրիական թեմայի շուրջ ցանկացած քայլ պետք է ուղղված լինի ՄԱԿ-ի և ԱՊԼ դեսպանորդ Աննանի առաքելության հաջողությանը: Սիրիական կառավարությունն ընդունել է նրա առաջարկները և արդեն իրականացնում է դրանք և կարևոր է այդ գործընթացը վերջնագրերով չընդհատել»,-ընդգծել է նա: