5 ապրիլի 2012 - 16:13 AMT
Orange-ի բաժանորդները հնարավորություն ունեն ներկա լինել EURO-2012 բացման խաղին

Ապրիլի 5-ից Orange-ի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու UEFA EURO 2012TM SMS խաղին, պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, դառնալ խաղի հաղթողը և ներկա լինել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին Վարշավայում:

Այն բաժանորդը, որն ամենաշատ ճիշտ պատասխանները կտա, կստանա գլխավոր մրցանակը` Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Սակայն գլխավոր մրցանակից բացի կան բազմաթիվ այլ մրցանակներ. երկրորդից վեցերորդ տեղերը գրավող մասնակիցները կստանան Sony Live Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակը և բրենդավորված պարագաներ:

Խաղին մասնակցելու համար պետք է 2012 կարճ համարին ուղարկել SMS` տեքստում նշելով EURO բանալի բառը, որից հետո մասնակիցը կսկսի ստանալ խաղի հարցերը: Յուրաքանչյուր ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 60 դրամ: