5 ապրիլի 2012 - 17:56 AMT
«Հեզբոլլահ». ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել Իսրայելի դիրքերը ի հակակշիռ մահմեդական ժողովրդների

Լիբանանյան «Հեզբբոլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նաիմ Քասիմը հայտարարել է, որ Իրանը կարող է դիմակայել Արևմուտքի ճնշմանը: Շեյխ Նաիմ Քասիմը հինգշաբթի Բեյրութում նշել է, որ Իրանն, անկասկած, իր կողմնակիցների աջակցությամբ կկարողանա դիմակայել Արևմուտքի ճնշմանն ու սպառնալիքներին:

Ըստ նրա, ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառը, ոչ թե Թեհրանի միջուկային ծրագիրն է, այլ այն, որ ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել Իսրայելի դիրքերը ի հակակշիռ մահմեդական ժողովրդների, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը: