5 ապրիլի 2012 - 19:28 AMT
Փորձագետ. Իրանում պատերազմի դեպքում Կովկասում իրավիճակի ապակայունացման հնարավորությունները մեծ են

Զենք ձեռք բերելու կրոնական արգելքը կարող է լրացուցիչ գրավական դառնալ այն բանի համար, որ Իրանը չի ստեղծի միջուկային մարտագլխիկներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՄՀՄՊԻ միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Իլդար Ախտամզյանը Մոսկվա-Վաշինգտոն տեսակամրջի ընթացքում:

«Ես համաձայն եմ, որ Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթի իրական փաստը չի հաստատվել: Բացի դրանից, իրանական կողմը նշել է, որ կրոնական տեսանկյունից Իրանի կողմից զենքի ձեռք բերումն անթույլատրելի է: Դա կարող է փաստարկ լինել»,- կարծում է փորձագետը:

«Իրանում պատերազմի դեպքում Կովկասում իրավիճակի ապակայունացման հնարավորությունները մեծ են: Եվ ես համոզված չեմ, որ այդ ապակայունացման մեջ ինչ-որ մեկը շահագրգռված է»,- ասել է նա: