Երկրորդ ժամկետում վերընտրվելու դեպքում Սարկոզին մտադիր է սառեցնել Ֆրանսիայի ներդրումը ԵՄ բյուջեում

Երկրորդ ժամկետում վերընտրվելու դեպքում Սարկոզին մտադիր է սառեցնել Ֆրանսիայի ներդրումը ԵՄ բյուջեում

PanARMENIAN.Net - Երկրորդ ժամկետում վերընտրվելու դեպքում Նիկոլյա Սարկոզին մտադիր է սառեցնել Ֆրանսիայի ներդրումը ԵՄ բյուջեում: Նրա խոսքով` այդ քայլն անհրաժեշտ է երկրի պետբյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ ջանքերի շրջանակներում, հաղորդում է rosbalt.ru-ն:

«Ֆրանսիան կպահանջի սառեցնել իր ներդրումը եվրոպական բյուջեում,- ասել է Սարկոզին` Փարիզում ներկայացնելով իր նախընտրական ծրագրի տնտեսական բաղկացուցիչը:- Տնտեսումը կկազմի տարեկան 600 մլն եվրո»:

Դրա հետ մեկտեղ նա հաղորդել է, որ հավատարիմ է մնում նախկինում ստանձնած պարտավորությանը` 2016 թվականին հասնել զրոյական պակասուրդով հավասարակշռված բյուջեի: «Դա իմ գլխավոր նպատակն է»,- ընդգծել է Ֆրանսիայի գործող նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---