
Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հյուսիսում «Պենլի» ԱԷԿ միջուկային ռեակտորի շենքում, հաղորդել է Electricite de France էլեկտրակայանի օպերատորը:
Միջադեպը տեղի է ունեցել ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի սրահում, հաղորդում է BBC-ն:
Ընկերության տվյալների համաձայն` հրդեհումից անմիջապես հետո աշխատել է հրդեհային ազդանշանը, ինչի արդյունքում ռեակտորն ինքնաբերաբար անջատվել է:
«Արդյունքում տուժածներ չկան, իսկ միջադեպը հետևանքներ չի ունենա շրջակա միջավայրի համար»,- ասվում է EDF հաղորդագրության մեջ: