Արմեն Ջիգարխանյան. Խորեն Աբրահամյանն ինձ համար ավելի լավ ռեժիսոր էր, քան դերասան

Արմեն Ջիգարխանյան. Խորեն Աբրահամյանն ինձ համար ավելի լավ ռեժիսոր էր, քան դերասան

PanARMENIAN.Net - Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան 82 և ստեղծագործական ուղու 55-ամյակի առթիվ ասյօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ հուշ-երեկո: Մեծանուն դերասանի հուշ-երեկոն կայացավ ՀՀ Ոստիկանության հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին Ոստականության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, դերասանի երկրպագուները:

Երեկոյի ընթացքում հյուրերին ողջունեց դերասանի որդին` Բաբկեն Աբրահամյանը: Նա ներկայացրեց Խորեն Աբրահամյանի մի քանի բնորոշ արտահայտություններ և պատմեց հուշեր նրա կյանքից. «Հայրս ճիշտ զուգահեռ էր տանում ոստիկանի և դերասանի աշխատանքի միջև. «Երկու դեպքում էլ աշխատանքը շատ ծանր է»,- ասում էր նա»:

Կինոթատրոնի էկրանից Խորեն Աբրահամյանի մասին իրենց հուշերով կիսվեցին նաև հայ մեծանուն դերասաններ, ռեժիսորներ:

Արմեն Ջիգարխանյանը ասաց. «Խորեն Աբրահամյանը մեծ անհատականություն էր և հանճարեղ մարդ: Ինձ համար նա ավելի հեռանկարային ռեժիսոր էր, քան դերասան»:

Կինոթատրոնի միջանցքում ներկայացված էին մեծանուն դերասանի լուսանկարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---