ԿԸՀ սահմանել է ԱԺ ընտրություններին անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը

ԿԸՀ սահմանել է ԱԺ ընտրություններին անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը:

Արտահերթ նիստում հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 397,«Հայ Յեղափոխական» կուսակցություն` 352-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 176-ական և «Ժառանգություն»` 154-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---