Sky News-ը խոստովանել է, որ կոտրել է մասնավոր անձանց էլեկտրոնային փոստն ու դիտել նրանց նամակագրությունը

Sky News-ը խոստովանել է, որ կոտրել է մասնավոր անձանց էլեկտրոնային փոստն ու դիտել նրանց նամակագրությունը

PanARMENIAN.Net - Sky News բրիտանական հեռուստաալիքը խոստովանել է, որ կոտրել է մասնավոր անձանց էլեկտրոնային փոստն ու դիտել նրանց նամակագրությունը: Ընդ որում, ալիքի հայտարարության համաձայն, իր աշխատակիցները դա արել են` ելնելով հասարակական շահերից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իր հայտարարության մեջ հեռուստաալիքը էլեկտրոնային փոստարկղեր կոտրելու երկու դեպք է խոստովանել: Սա հերթական լուրջ հարվածն էր Ռուպերտ Մերդոքի մեդիակայսրությանը, որի մեջ մասամբ մտնում է Sky News-ը: Նրա որդին` Ջեյմս Մերդոքը ստիպված էր լքել British Sky Broadcasting Group, BSkyB արբանյակային հեռարձակման բրիտանական ընկերության ղեկավարի պաշտոնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---