Լիոնի արվարձանում անհայտ անձինք կրակել են հրեայի վրա

Լիոնի արվարձանում անհայտ անձինք կրակել են հրեայի վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կիպայով երիտասարդը հերթական հակասեմիտական հարձակման թիրախն է դարձել: Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակել են նրա վրա Լիոնի Վիլլերբանե արվարձանում: Հարձակվողները նույնժամ անհետացել են, հաղորդում է rosbalt.ru-ն:

Այդ արվարձանը հայտնի է որպես «զգայուն տեղ». այստեղ բնակվում են շատ մահմեդականներ, ինչպես նաև ոչ պակաս հրեաներ` իրենց դպրոցներով և այլ համայնքային կառույցներով:

Հաղորդվում է, որ ագրեսիայի զոհ 35-ամյա առևտրականը վիրավորվել է կոնքից: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ֆրանսիայում` Տուլուզայում ահաբեկչությունից հետո հակասեմիտական ակտերի թիվը կտրուկ աճել է: Երեք շաբաթվա ընթացքում դրանց թիվը հասել է 50-ի` վիրավորանքներ, սպառնալիքներ, հարձակումներ, վանդալիզմ գերեզմանատներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---