«Հայկական ժամանակ». Ոստիկանության պետի տեղակալի ձերբակալությունը կապված է ՀՅԴ անդամից առգրավված զենքի հետ

«Հայկական ժամանակ». Ոստիկանության պետի տեղակալի ձերբակալությունը կապված է ՀՅԴ անդամից առգրավված զենքի հետ

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը, հղում կատարելով Հատուկ քննչական ծառայությանը մոտ աղբյուրներին, գրում է, որ փետրվարին ոստիկանության հայտնաբերած խոշոր զինանոցը կարող է կապված լինել Հայաստանի Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի ձերբակալության հետ: Ըստ թերթի` այդ զինանոցը, որը հայտնաբերվել է ՀՅ Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանի մոտ, ոստիկանության զորքերից առևանգված զենք է, և այդ իսկ պատճառով էլ զենքի պահեստի հայտնաբերումից 4 օր անց` մարտի 3-ին, ձերբակալվել է Մանուկյանը: Թերթը նշում է նաև, որ լուրեր կան, թե օրերս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տանը կատարված գողությունը ոչ պաշտոնական խուզարկություն է եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---