6 ապրիլի 2012 - 12:41 AMT
ՀԱՊԿ երկրները ԱԳՆԽ նիստում կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ

ՀԱՊ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվն գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ղազախստանի ԱԳ նախարար Երժան Կազիխանովի հետ հանդիպմանը, հայտնում է Հայստանում Ղազախստանի դեսպանատան մամլո ծառայությունը: «Մենք քննարկել ենք ԱԳՆԽ օրակարգը, փաստաթղթերի պատրաստությունը, որոշ խնդիրներ, որոքն քննարկելու են նախարարները: Առաջին հարցը, որ քննարկվելու է Խորհրդում, դա գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներ են և սպառնալիքների չեզոքացումը մեր երկրների համար»,-ասել է Բորդյուժան: Ըստ նրա, ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն կքննարկի Աֆղանստանի, Աֆրիկայի հյուսիսի երկրներում նկատվող զարգացումները, ՀԱՊԿ որոշ խնդիրներ, այդ թվում ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ և Կովկասի թեժ կետերը:

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստն անցնում է Աստանայում, ուր մասնակցության համար մեկնել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: