6 ապրիլի 2012 - 13:00 AMT
Մարտին Հայտե. Ինձ համար մեծ պատիվ է Արգենտինայի հավաքականի ավագ լինելը

Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Հայտեն, ում գլխավորությամբ հավաքականը կխաղա Խորվաթիայի հավաքականի դեմ, խոստովանել է, որ ինքը երջանիկ է:«Ինձ համար մեծ պատիվ է Արգենտինայի հավաքականի ավագ լինելը: Ես շատ լարված եմ, Գերմանիայի դեմ1/8 եզրափակչում շատ ավելի հանգիստ էի»,-Դևիսի գավաթի ¼ եզրափակչից առաջ հայտարարել է Հայտեն:

Արգենտինացիների առաջին համար Խուան Մարտին Դել Պոտրոն, ով ապրիլի 6-ին կհանդիպի Իվո Կարլովիչի հետ, խոստովանել է, որ պատրաստ է հանդիպմանը: «Հայտեն իր նախապես արված ընտրությամբ հավատ է ներշշնչել: Ես սպատրաստ եմ հավաքականում խաղալ և պայքարել իմ առաջին մենախաղի համար: Կարլովիչը չի սիրում երկար խաղալ, սակայն ես կփորձեմ դա անել»,-Դել Պոտրոյի խոսքը հաղորդում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը:

Խորվաթիայի ավագ Ժելկո Կրայանը խոստովանել է, որ իրենք ժամանել են Արգենտինա, որպեսզի հաղթանակ տանեն բոլոր խաղերում. «Մեր միակ ծրագիրը դա է և որևէ այլ գաղտնիք չկա»:

Ապրիլի 6-ինհ առաջինը հանդես կգան Դավիթ Նալբանդյանն ու խորվաթների առաջատար Մարին Չիլիչը, ապա կխաղան Դել Պոտրոն և Իվո Կարլովիչը: Ապրիլի 7-ին Նալբանդյանը և Էդուարդո Շվանկը կպայքարեն Մարին Չիլիչի և Լովրո Զովկոյի դեմ: Վերջին օրը Դել Պոտրոն կխաղա Չիլիչի դեմ, իսկ Նալբանդյանը` Կարլովիչի: