Րաֆֆի Հովհաննիսյան. ԱԺ ընտրություններում «Ժառանգությունն» առնվազն երկրորդ տեղում կհայտնվի

Րաֆֆի Հովհաննիսյան. ԱԺ ընտրություններում «Ժառանգությունն» առնվազն երկրորդ տեղում կհայտնվի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մտադիր է գրավել առնվազն երկրորդ տեղը: Ապրիլի 6-ին նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններրում՝ 2007թ., «Ժառանգությունը» հաղթեց Երևանում և մտավ առաջատարների եռյակը հանրապետության մասշտաբով: Սակայն, ինչպես նշեց կուսակցության առաջնորդը, ընտրություններին մասնակցության փորձի պակասից չկարողացավ պաշտպանել իր քվեները:

Այդ առնչության Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «այդ ընտրություններում նրանք դե-յուրե կհաստատեն դե-ֆակտո ստացած արդյունքները»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---