Լավրովի այցը կոչված էր ներկայացնելու Երևանին ու Բաքվին ՌԴ առավել կոշտ քաղաքականությունը

Լավրովի այցը կոչված էր ներկայացնելու Երևանին ու Բաքվին ՌԴ առավել կոշտ քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան և Բաքու կատարած այցը կոչված էր ՀՀ և Ադրբեջանին ցույց տալու ռուսական առավել կոշտ քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես կզբաղեցնի իր պաշտոնը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա, ռուսական արտաքին քաղաքականությունը Պուտինի օրոք կտրուկ չի փոխվի, այլ ավելի խիստ կդառնա:

Շաքարյանցը հատուկ կանգ է առել Լավրովի Հայաստան կատարած այցի վրա. այն նախատեսվում էր որպես աշխատանքային, ապա որակավորվեց որպես պաշտոնական: Ըստ նրա, դա կոչված էր ցույց տալու Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Նա նաև հավելել է, որ արդյունավետության տեսանկյունից, Լավրովի այցը գերազանցեց վերջերս տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---