«Հրազդանի» վերանորոգումից հետո այնտեղ կանցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ

«Հրազդանի» վերանորոգումից  հետո այնտեղ  կանցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ

PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտի տերը ժողովուրդն է, մենք ընդամենը ղեկավարում ենք այն և որոշակի իրավունքներ ունենք, այդ թվում նաև համերգներ և այլ միջոցառումներ անցկացնել»,- ասել է «Հրազդան» ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Աղաբաբյանը նշել է, որ ստադիոնում ընթացող վերանորոգման համար իրենք ևս ներդրումներ են արել, սակայն դա շատ փոքր գումար է ՀՖՖ տրամադրած գումարի համեմատ. « Ֆեդերացիան անում է ամեն ինչ, որ ստադիոնը համապատասխանի ՈւԵՖԱ-ի պահանջներին և կարողանա անցկացնել միջազգային հանդիպումներ: Վերանորոգումից հետո հնարավորություն կստեղծենք, որ ստադիոնում անցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ»,- ասել է նա:

Աղաբաբյանը անդրադարձել է նաև ստադիոնի տարհանման գոտում կառուցվելիք առևտրի կենտրոնին: Նա ընդգծել է, որ կառուցման հետ կապված քննարկումները տեղի կունենան մայիսին: «Անգամ եթե այդ շինությունը կառուցվի, կանենք այնպես, որ ստադիոնի հետ կապված նորմերը պահպանվեն: Առևտրի կենտրոնի կառուցման դեպքում բազմաթիվ մարդիկ աշխատանք կունենան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---