6 ապրիլի 2012 - 16:29 AMT
Twitter-ը դատի է տվել սպամերներին

ԱՄՆ-ում Twitter միկրոբլոգների ծառայությունը հայց է ներկայացնել հինգ կայքերի դեմ, որոնք մեղադրվում են սպամ տարածելու համար գործիքներ և ծրագրեր մշակելու մեջ: Twitter ծառայության բլոգում հաղորդվում է, որ ինժեներները շարունակում են պայքարել սպամերների հետ: Այժմ ընկերությունը որոշել է օգտագործել օրենսդրությունն այդ չարիքի հետ պայքարում:

Սոցիալական ցանցը պայքարում է ավտոմատացված թվիթների ալիքի հետ, որոնք տարբեր բովանդակություն ունեն. «Վիագրայի» անվնաս գովազդից մինչև համակարգչային վիրուսների հղումներ: Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ Դաշնային դատարան ներկայացված հայցում նշված են պատասխանատուները: Դրանք են TweetAttacks, TweetAdder, TweetBuddy կայքերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք՝ Ջեյսմ Լուսերոն justinlover.info-ից և Հարլանդ Հարիսը troption.com-ից:

Հիշեցնենք, որ Facebook և Google ընկերություններն արդեն շահել են սպամերների դեմ դատերը: