6 ապրիլի 2012 - 17:08 AMT
Ռուսաստանի մայրաքաղաքը հարկավոր է Սիբիր տեղափոխել, կարծում է Սերգեյ Շոյգուն

Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ով մայիսին կդառնա Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ, կարծում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքը պետք է տեղափոխել Սիբիր: Այդ մասին նա հայտարարել է «Նորությունների ռուսական ծառայության» եթերում: «Ընդհանրապես շատերն են խոսում այդ մասին: Ես, հավանաբար, նրանցից մեկն եմ: Մայրաքաղաքը պետք է տեղափոխել հեռավոր վայր՝ Սիբիր»,- հայտարարել է Շոյգուն:

Շոյգուի խոսքով, մայրաքաղաքի գործառույթները տրամաբանական կլինի հանձնել սիբիրյան քաղաքներից մեկին, որպեսզի ողջ Ռուսաստանը չվերածվի մեկ մեծ Մոսկվայի: