Իսրայելի բանակը պատրվակ է փնտրում Գազայի սեկտոր ներխուժելու համա՞ր

Իսրայելի բանակը պատրվակ է փնտրում Գազայի սեկտոր ներխուժելու համա՞ր

PanARMENIAN.Net - Իսրայելյան վերլուծաբան Ամուս Գաբրիելը խոստովանել է, որ բանակը պատրվակ է փնտրում Գազայի սեկտոր ներխուժելու համար: Ամուս Գաբրիելը Haaretz թերթին տված հարցազրույցում, մատնանշելով Գազայի կողմից շարունակվող հրթիռային գնդակոծությունները, ասել է, որ մոտ ապագայում Իսրայելը որոշում կընդունի այն մասին, թե ինչպես դիմակայել այդ հարձակումներին:

Հաղորդելով Եգիպտոսի հետ հարաբերությունները պահպանելու Թել Ավիվի ցանկության մասին` նա հավելել է, որ եգիպտական սահմանին պատի կառուցումը չի խոչընդոտի հթրիռային գնդակոծություններին Սինայի կողմից, սակայն Իսրայելը չի ցանկանում, մեղադրելով Եգիպտոսին, վատթարացնել հարաբերությունները, հաղորդում է Իննովեշչանիեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---