Փոփ-դիվա Մադոննան մտադիր է համերգներով հանդես գալ Սիրիայում և Իրանում

Փոփ-դիվա Մադոննան մտադիր է համերգներով հանդես գալ Սիրիայում և Իրանում

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին ամերիկյան փոփ-դիվա Մադոննան համերգով հանդես կգա Թել Ավիվում: Դրանից հետո երգչուհին մտադիր է մեկնել Իրան և Սիրիա, գրում է MIGNews-ը` հղում կատարելով Hollywood Reporter հրատարակությանը:

Մադոննայի մենեջեր Գայ Օսիրիի խոսքով` Մադոննան երջանիկ կլիներ ելույթ ունենալ Իրանում, ինչպես նաև համերգային շրջագայության մեկնել Սիրիա, Եգիպտոս և Լիբանան: Մենեջերը մատնանշել է ծանր իրադրությունը տարածաշրջանում` հավելելով, որ ներկա պահին դա պարզապես անհնար է:

Դրա հետ մեկտեղ Օսիրին հայտնել է, որ եթե Մադոննան վճռի այցելել այդ երկրներ, նրան ոչինչ չի կանգնեցնի:

«Եթե մենք պարզապես նամակ ստանանք, որում այս կամ այն երկրի կառավարությունը տեղեկացնի մեզ, որ այժմ վատ ժամանակ է համերգների համար, նա միևնույն է կմեկնի: Այդ կինը լուրջ է: Նա ոչինչ չեղյալ չի հայտարարում»,- ասել է երգչուհու մենեջերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---