7 ապրիլի 2012 - 11:08 AMT
Հռոմի Պապն առաջին անգամ խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու ներսում տարակարծություն կա

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը առաջին անգամ խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու ներսում տարակարծություն կա: Պոնտիֆիկը գլխավորել է հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Ավագ հինշաբթվա ծիսակարգին: Առավոտյան պատարագը Սբ Պետրոսի տաճարում նշանավորվեց աննախադեպ հայտարարությամբ եկեղեցում ներքին տարաձայնությունների առկայության մասին:

Պապը հայտարարեց, որ «եկեղեցին այսօր դրամատիկ իրավիճակում է գտնվում»: Նա ասել է. «Վերջերս եվրոպական երկրներից մեկի եկեղեցականներն անհնազանդության կոչ են արել՝ հորդորելով անտեսել բարձրագույն որոշումները»:

Ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, մոտ 300 եկեղեցականներ Ավստրիայից մի փաստաթուղթ են ստորագրել, որով պահանջվում է արմատական բարեփոխումներ իրականացնել եկեղեցում: Ավելի ուշ այդ կոչին միացան նաև որոշ սղանդավորներ Գերմանիայից, Իռլանդիայից ու Բելգիայից: