Աղբյուրներ. Իսրայելի բանակը դիրքեր է զբաղեցնում Եգիպտոսի հետ սահմանին

Աղբյուրներ. Իսրայելի բանակը դիրքեր է զբաղեցնում Եգիպտոսի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ Իսրայելի բանակը դիրքեր է զբաղեցնում Եգիպտոսի հետ սահմանին: Ըստ Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի, Իսրայելի ռազմական մեքենաների մեծաքանակ խմբավորում է տեղակայվել Եգիպտոսի և Պաղեստինի ընդհանուր սահմանի ողջ երկայնքով:

Իսրայելը շարունակում է նաև պատի կառուցումը Եգիպտոսի հետ սահմանին:

Իսրայելի բանակի հրամանատարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ Սինայի թերակղզուց Իլատ զբոսաշրջային հանգստավայրի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Իր հերթին Հյուսիսային Սինայի նահանգապետը հերքել էր այդ հաղորդագրությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---