7 ապրիլի 2012 - 11:16 AMT
Օբաման համաձայնվել է ընդունել Իրանի միջուկային ծրագիրը, եթե այն խաղաղ լինի

Ամերիկյան The Washington Post թերթը գրել է, որ ԱՄՆ նախագահը համաձայնվել է ճանաչել Իրանի միջուկային ծրագիրը, եթե այն խաղաղ լինի: Ըստ թերթի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ եթե Իրանն ապացուցի, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, Ամերիկան կճանաչի Իրանի «խաղաղ ատոմը»:

«Օբաման դա ասել է իր ուղերձում, որ բանավոր կերպով Իրանին է փոխանցվել Թուրքիայի վարչապետի միջոցով»,-գրում է թերթը:

Իրանը բազմիցս է հայտարարել, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում բազմիցս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրում շեղումներ չկան: