7 ապրիլի 2012 - 12:24 AMT
Հունաստանը հաջորդ շաբաթ կհրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Հունաստանի կառավարությունը ապրիլի 9-15 ընկած ժամանակահատվածում կհրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Լուկաս Պոպոդիմոսը Կիպրոս այցելության ժամանակ:

Ըստ փորձագետների, հավանաբար, ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին, ինչպես Հայաստանի հերթական ԱԺ ընտրությունները:

Ըստ Հունաստանի պարտավորությունների, ընտրությունները երկրում կարող են տեղի ունենալ միայն օրենքների ամբողջական փաթեթի ընդունումից հետո, որոնք կապահովեն վարկային երկրորդ մասնաբաժնի վճարումը: Բացի այդ, նախատեսվում է մինչ ընտրություններն ավարտել հունական պարտքի վերակազմավորումը: