Երևանում սկսվել է «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը

Երևանում սկսվել է «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը

PanARMENIAN.Net - Երևանում սկսվել է «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը, առաջինը ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Հովհաննես Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին հանրահավաքին մասնակցելու համար, շնորհավորել է բոլոր կանանց Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

Իր հերթին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կուսակցությունն ընտրությունների է գնում մրցունակ նախընտրական ծրագրով և քաղաքական գործիչներով, որոնք կարող են այն կյանքի կոչել:

Ազատության հրապարակում հավաքվել են մոտ 3000 մասնակիցներ, որոնց առջև հերթով ելույթ են ունենում կուսակցության ընտրացուցակը գլխավորող ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

10  07.04.12 - "Օրինաց Երկիր" կուսակցության հանրահավաքը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---