7 ապրիլի 2012 - 15:26 AMT
Ռուսաստանում ստեղծվել է նոր կուսակցություն, որի նպատակն է երկրում վերականգնել միապետությունը

Մոսկվայում շաբաթ օրը կայացած համագումարում ստեղծվել է «Ռուսաստանի միապետական կուսակցությունը», որը գլխավորելու է Պետդումայի նախկին պատգամավոր Անտոն Բակովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկա պահին կուսակցությունը ներառում է շուրջ 1000 մարդ: «Կուսակցությունը պատրաստվում է Ռուսաստանում վերականգնել միապետությունը: Գահի վրա մենք տեսնում են Ռոմանովների հետնորդներին: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում առանց այդ էլ միապետություն է, բայց այն անօրինական է: Դա ուղղակի իշխանությունը զավթել է»,- ասել է գործակալության զրուցակիցը: