7 ապրիլի 2012 - 16:19 AMT
Գոհար Ենոքյանը Հայաստանը կներկայացնի ԱՊՀ ԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գոհար Ենոքյանը Հայաստանը կներկայացնի ԱՊՀ անդամ-երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը տեղի կունենա ապրիլի 9-13-ը կազմակերպության կենտրոնակայանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է խորհրդարանի մամլո ծառայության ղեկավար Հրայր Զորյանը:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ ԽՎ պաշտոնական կայքը, հանձնաժողովը կլսի «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի իրականացման հանձնարականների նախագծի մասին» , «ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մասին դրույթի նախագծի մասին», «Միգրացիայի զարգացման վերաբերյալ հանձնարարականների նախագծի մասին, որն իրականացվում է ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիների ուսուցման և վերապատրաստման նպատակով» զեկույցները: