7 ապրիլի 2012 - 16:30 AMT
Իրանը պատրաստ է իր էներգագիծը միավորել ռուսականին

Իարնն պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տարում իր էներգագիծը միավորել ռուսականին: Իրանի էներգետիկայի նախարարության արտաքին կապերի բաժնի տնօրեն Աբդուլմաջիդ Ֆարզամը, հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի վերջին բանակցությունները, հայտարարել է, որ իրանական և ադրբեջանական տարածքներում ավարտվում են էլեկտրահաղորդակցման համապատասխան գծերի շուրջ աշխատանքները:

Իրանցի պաշտոնյան հաղորդել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում էներգագծի ստեղծման աշխատանքներն իրականացնելու համար ռուսական կողմից լուրջ ջանքեր ներդնել: Դրանք հնարավորություն կտան միավորել երկու երկրները, հաղորդում է Mehr-ը:

ԻԻՀ-ը էլեկտրաէներգիա է մատակարարում Թուրքմենստանին, Թուրքիային, Իրաքին, Աֆղանստանին և Պակիստանին: Կանխատեսվում է, որ մոտ ապագայում Իրանի էներգագիծը միավորվելու է Պարսից ծոցի հարավային շրջանների երկրների հետ: